Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               

ԱՄՀ-ն 17 միլիարդ դոլար վարկ կտրամադրի Կիևին

ԱՄՀ-ն 17 միլիարդ դոլար վարկ կտրամադրի Կիևին
01.05.2014 | 13:43

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հավանություն է տվել ՈՒկրաինային 17 միլիարդ դոլար վարկի տրամադրմանը։

Վարկը հատկացնելու պայմաններից է Կիևի կողմից տնտեսական լուրջ բարեփոխումների անցկացումը՝ էներգակիրների սակագների ու հարկերի բարձրացում, նվազագույն աշխատավարձի մակարդակի սառեցում և այլն:

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ